211652_close_icon
views-count3012 դիտում article-date 22:20 07-04-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 7-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 8-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի  8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Նմանատիպ նյութեր