211652_close_icon
views-count1144 դիտում article-date 19:02 07-04-2021

Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը՝ միջազգային մրցաշարի հաղթողներ

ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Մանգերի հիշատակն է հավերժացնում Ուկրաինայի Խերսոն քաղաքում անցկացվող միջազգային ավանդական մրցաշարը: Երեկ ավարտվեց թվով՝  15 –րդ ավանդականը:

Պատվո պատվանդանին կանգնեցին Հայաստանի տասը պատվիրակներ: Հաղթողի կոչմանն արժանացան Գուրգեն Մադոյանը / 69 կգ / և Արման Դարչինյանը / 75 կգ /:

Առաջին աստիճանին կանգնելու իրական հավակնորդ էր նաև Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /, որը դեռևս նախորդ մրցաշրջանում նվաճել է Տոկոիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Բայց նա վնասվածքի պատճառով եզրափակիչում հանդես չեկավ և բավարարվեց երկրորդ տեղով: Երկրորդն էին նաև Արթուր Ղազարյանը / 57 կգ / և գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Մեր տղաներից ևս հինգը տուն կվերադառնան երրորդ մրցանակով:

Նմանատիպ նյութեր