Ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին. Մալյան
Գեներալ լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 7-ին, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:
Ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան եւ մտնել շենք, հրմշտոց սկսվեց: Կանայք նաեւ ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ: Ներկաները պնդում էին, որ հրել ու հարվածել են նաեւ լրագրողներին:
Ոստիկանների և ցուցարար կանանց միջև բախումներ սկսվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել կանանց:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կար թուրքական ֆես, որի վրա գրված էր «դուխով»: Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»:
Ոստիկանությունը հայտնել է, որ կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Գեներալ լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կնոջը բերման են ենթարկել Մաշտոցի բաժին: #ապրիլի_7
Опубликовано Narek Malian Среда, 7 апреля 2021 г.