211652_close_icon
views-count2189 դիտում article-date 16:29 07-04-2021

Ոստիկանության որոշ ծառայողների այսօրվա պահվածքը կոռեկտության սահմաններում բնորոշում տալ, ուղղակի չի ստացվում. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ոստիկանության որոշ ծառայողների այսօրվա պահվածքը կոռեկտության սահմաններում բնորոշում տալ, ուղղակի չի ստացվում:

Երանելի ժամանակներ կար, երբ մայրության տոնի առթիվ ոստիկանները ծաղիկների էին բաժանում կանանց: «Նույն» ոստիկանն ա, ուղղակի մի տարբերությամբ, վերևի ոստիկանը ծառայում էր պետությանը իսկ ներքևինը այսօր ծառայում է` ու հլու հնազանդ կատարում է թուրքի դրածոյի քմահաճույքները:

Երանելի ժամանակներում հազարավոր մայրեր ու կանայք ապրիլի 7-ին շնորհավորանքներ ու ծաղիկներ էին ստանում իրենց որդիներից, ամուսիններից ու եղբայրներից իսկ այսօր շատերին ձերբակալում են ու հազարավոր մայրեր ու կանայք էլ բառիս բուն իմաստով, սրանց պատճառով այսօր զրկված են ծաղիներ ստանալու երջանկությունից, քանի որ թուրքի դրածոն իր հրահրած պատերազմում սպանեց նրանց որդիներին ու ամուսիններին:
Հ.Գ. Լիքը մարդկանց պետքա հետ ծնեն իրանց մերերը, որոնց այսօր հայհոյում են անդադար»։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ոստիկանության որոշ ծառայողների այսօրվա պահվածքը կոռեկտության սահմաններում բնորոշում տալ, ուղղակի չի ստացվում: Երանելի...

Posted by Հովհաննես Խաչատրյան on Wednesday, April 7, 2021

Նմանատիպ նյութեր