887 դիտում
15:43 07-04-2021
Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո տոն։ Այս օրը մեր եկեղեցիներում կատարում ենք օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար, մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգևի և լիառատ պահի սերն ու համերաշխությունը ընտանեկան հարկի ներքո։ Հոգենորոգ տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլորին, ի մասնավորի՝ մայրության բերկրանքին սպասող կանանց։
Այսօր մեր սուրբ եկեղեցիներից Աստվածածնի Ավետման հրեշտակաձայն ավետիսն է հնչում. «Ուրախ եղիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Փրկչի աշխարհ գալու բերկրալի լուրը, որն առաջինը լսեց Սուրբ Տիրամայրը, նորոգել և օրհնությամբ է լցրել նաև մեր ժողովրդի կյանքը։ Դարեր շարունակ այս լուսաբեր ավետիսով ոգեշնչվել և զորացել է քրիստոնյա մեր ժողովուրդը, իսկ մեր մայրերն ու քույրերը, օրինակ ունենալով Սուրբ Կույսին, նվիրագործել են իրենց կյանքը՝ ապրելով հավատքով և առ հայրենին սիրով ու հավատարմությամբ։
Մեր ժողովրդի համար դժվարին այս օրերին Սուրբ Հոգու սփոփանքն ու Բարձրյալի զորակցությունն ենք հայցում ազգիս բոլոր զավակներին, ի մասնավորի արցախյան նոր պատերազմի կորուստների ու արհավիրքների ցավը կրող մայրերին, քույրերին ու դուստրերին։
Աղոթում ենք, որ Տիրամոր բարեխոսությամբ հարուցյալ Փրկիչը խաղաղություն ու բարօրություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու հավատավոր ժողովրդին։
Թող Տիրոջ հանապազ պահպանությունն ու շնորհները հովանի լինեն մայրության բերկրանքին սպասող կանանց, որ աստվածպաշտության, հայրենանվիրումի ու ազգանվիրումի ոգով սնեն ու դաստիարակեն իրենց զավակներին, և Աստված բոլոր կանանց, մայրերին ու քույրերին պարգևի երջանկություն, բարօրություն ու ամենայն բարիք, այսօր և միշտ. ամեն։

Նմանատիպ նյութեր
36211 դիտում
01:09 08-03-2017
Մարտի 8 Մայրության և Գեղեցկության օր. Մայրության և Գեղեցկության տոն
1333 դիտում
10:28 07-04-2014
Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Այս բաժնից
346 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր