211652_close_icon
views-count27292 դիտում article-date 11:23 07-04-2021

Ավտովթար Շիրակի մարզում. 56-ամյա վարորդը Nissan XTrail-ով բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 3-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 14։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Վիրաբ Պ-ն իր վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վիրաբ Պ-ն և նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 57-ամյա Վ. Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր