211652_close_icon
views-count1179 դիտում article-date 18:13 06-04-2021

Վարանը բաց կթողնի «Լիվերպուլի» հետ հանդիպումը. նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը բաց կթողնի «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը:
 
Մադրիդյան ակումբը հայտնել է, որ առավոտյան ֆրանսիացու մոտ գրանցվել է կորոնավիրուսի դրական թեստ:
 
Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին կայանալիք հանդիպմանը չի մասնակցի նաև «սերուցքայիններին» մեկ այլ պաշտպան՝ Սերխիո Ռամոսը, որը դեռ ապաքինվում է վնասվածքից:
 
Հանդիպման համար «Ռեալի» հայտացուցակում ընդգրկվել են պաշտպաններ Նաչոն և Էդեր Միլիտաոն:
 
Մեծ հավականությամբ, ոչ Ռամոսը, ոչ էլ՝ Վարանը, չեն մասնակցի նաև ապրիլի 10-ին «Բարսելոնայի» հետ կայանալիք սուպերկլասիկոյին:

Նմանատիպ նյութեր