211652_close_icon
views-count9902 դիտում article-date 17:40 06-04-2021

Գագիկ Ծառուկյան. Այս նշանավոր օրը պահանջում է լինել ֆիզիկապես ակտիվ, կոփել առողջությունը և հաղթել COVID-19-ին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«ՄԱԿ – ը, 2013թվականին, ապրիլի 6 –ը հայտարարել  է  սպորտի միջազգային օր։

Սպորտը միավորում է  ազգություններին և ընդհանրապես մարդկությանը։

Օլիմպիական խաղերը, սպորտային մրցությունները և ֆիզիկական կուլտուրան  մեծ դեր են  խաղում մարդու ընդհանուր զարգացման գործում:

Սպորտի  մասսայականությունը, հեղինակությունը և դրական բնութագիրը  կատարյալ գործիք է միավորված ազգերի կազմակերպության / ՄԱԿ / նպատակների իրականացման և խաղաղության ամրապնդման  համար։

Հիմա , երբ աշխարհը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է հատուկ իրավիճակում, սպորտի ամենամյա միջազգային այս  օրը կնվիրվի  մարդու  ընդհանուր ֆիզիկական ակտիվությանն   ու  առողջությանը։

Այս նշանավոր օրը պահանջում է  լինել ֆիզիկապես ակտիվ, կոփել  առողջությունը և  հաղթել COVID-19  - ին։

Մեկ տարի առաջ, երբ ի հայտ եկավ կորոնավիրուսը, ենթադրվում էր , որ այն ընդամենը ամիսներ կտևի: Հակառակը ստացվեց ու համաճարակը գրեթե լիովին փոխեց կյանքը և սպորտի բնագավառը բացառություն չէ:

Տևական ժամանակով այցելուների առջև փակվեցին մարզակառույցների դռները,  հետաձգվեց օլիմպիական խաղերը, տեղի չունեցան պաշտոնական բազմաթիվ մրցաշարեր: Բայց մարդկությունը չհանձնվեց անակնկալ մարտահրավերին:  Ամեն ինչ արվում է վիրուսը կանխելու, մարդկային կյանքեր փրկելու համար: Եվ մարդկությունը կհաղթի, եթե առաջնորդվի ՄԱԿ –ի ընդունած << Միասնական լինենք  >>  նշանաբանով: Այդ պարագայում կհաղթի նաև սպորտը, օլիմպիական շարժումը և  Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն անպայման տեղի կունենան:

Ամենայն բարին, առողջություն և խաղաղություն մեր ժողովրդին, համայն հայությանը»:

Նմանատիպ նյութեր