211652_close_icon
views-count1454 դիտում article-date 17:31 06-04-2021

ՉԼ. Այսօր կկայանա 2 հանդիպում. Մադրիդում թեժ է լինելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը:
 
Խաղային առաջին օրը կկայանա երկու հանդիպում: Անգլիայի գրեթե չեմպիոն դարձած «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիային», որը վերջին շրջանում չափազանց անհաջող է հանդես գալիս Բունդեսլիգայում և գործնականում կորցրել է լավագույն քառյակում տեղ գրավելու և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու շանսերը:
 
Իսկ ահա Մադրիդում գրանդ ակումբների ճակատամարտ է սպասվում. ՉԼ-ի 13-ակի չեմպիոն «Ռեալը» կընդունի Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլին»: Այս հակամարտության վերաբերյալ որևէ կանխատեսում անելն անիմաստ է. մեզ սպասվում է դիտարժան և դրամատիկ պահերով երկու հանդիպում:
 
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր