211652_close_icon
views-count9718 դիտում article-date 09:49 06-04-2021

Նիկոլ Փաշինյանն Իջևան այցելել է կիրակի ուշ երեկոյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում:

Նշենք, որ ինքնամեկուսացած Փաշինյանը չի մասնակցել Սուրբ Զատկի պատարագին, չի մաս­նակցել լեգենդար Կոմանդոսի հուղար­կավորությանն ու հոգեհանգստին, սա­կայն, ըստ մեր իջևանյան աղբյուրների՝ վերջինս գնացել է Իջևան իր հոր՝ Վովա Փաշինյանի շիրիմին խունկ ծխելու:

Մեր աղբյուրների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Իջևան այցելել է կիրակի ուշ երեկոյան:

Իջևանում պտտվող լուրերի համա­ձայն՝ վերջինիս ուղեկցել են կինն ու ավագ դուստրը, իսկ ահա կողմնակի այլ մարդ ներկա չի եղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր