211652_close_icon
views-count1871 դիտում article-date 19:51 05-04-2021

Զինեդին Զիդան. «Ռեալին» ժամանակից շուտ թերագնահատում են

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ կայանալիք առաջին խաղից ունեցած սպասելիքների մասին, հայտնում է Armsport.am-ը:

«Կարծում եմ՝ մեզ ժամանակից շուտ թերագնահատում են: Ես միանգամայն վստահում եմ իմ թիմին, բայց մենք չենք կարող փոխել մեզ շրջապատողների վերաբերմունքը մեր հանդեպ: Մենք կարողանում ենք պայքարել, դա մեր ուժեղ կողմն է: «Լիվերպուլի» հետ խաղը շատ բարդ կլինի, բայց մենք կպայքարենք: Մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուր խաղացողը:

Կլոպը մեծագույն մարզիչ է: Նա ունի փորձ, նա վիթխարի աշխատանք է կատարել «Լիվերպուլի» հետ:

«Լիվերպուլի» կորուստնե՞րը. չեմ կարծում, որ դա խնդիր կլինի նրանց համար, քանի որ մերսիսայդցիները այլ խաղացողներ ևս ունեն: Մեզ մոտ էլ են շատերը դուրս մնացել շարքից, բայց մենք ուժեղ ենք որպես թիմ: Միշտ մեկը չի բավականեցնի»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալ»-«Լիվերպուլ» խաղը կկայանա ապրիլի 6-ին Մադրիդում: Հանդիպման մեկնարկը 23:00-ին է:

Նմանատիպ նյութեր