211652_close_icon
views-count43059 դիտում article-date 17:32 05-04-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու թիվ 33 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս տապալել է բետոնե էլեկտրասյունը, Mercedes-ն էլ կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Արբատ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և թիվ 33 երթուղին  սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

   Տեղում ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ  Տիգրան Սարդարյանն ու Էդուարդ Սաֆարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում:

 Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արտաշատի էլեկտրացանցեր»-ի Մասիսի ստորաբաժանման  աշխատակիցները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի կարճ ժամանակում վթարը վերացնեն, քանի որ բախման հետևանքով ГАЗель-ը տապալել է բետոնե էլեկտրասյունը, ինչի պատճառով էլ գուղում ժամանակավորապես էլեկտրամատակարարումը դադարեցվել է:

 Մասիսի էլեկտրացանցի աշխատակիցները մի քանի բրիգադներով այս պահին շարունակում են աշխատել և նրանց օպերատիվ գործողությունների արդյունքում արդեն վթարի վայր է բերվել նաև բետոնե էլեկտրասյուն և այն արդեն տեղադրում են, որպեսզի գյուղում  վերականգնվի էլեկտրամատակարարումը:

 Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր