211652_close_icon
views-count2060 դիտում article-date 13:55 05-04-2021

Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:

Սուրեն Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մարտի 29-ին: 

Նմանատիպ նյութեր