211652_close_icon
views-count1356 դիտում article-date 14:35 05-04-2021

«Մարտունի» ԲԿ-ում ավարտվել են նոր շենքի հիմքի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի  բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հուլիս ամսից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, 2021 թվականի ապրիլի առաջին օրվա դրությամբ արդեն ավարտված են հիմքերի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները։

«Մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը կավարտվի նաեւ հիմնակմախքի հավաքումը, որից հետո կսկսվեն շենքի ներքին կառուցապատման եւ հարդարման աշխատանքները։

Շենքը շահագործման կհանձնվի 2022 թվականի ընթացքում։ Զուգահեռ կընթանաn նաեւ նոր ու ժամանակակից դիահերձարանի շենքի կառուցումը եւ շահագործումը նախկին դիահերձարանի շենքի տարածքում։ Նոր ԲԿ շենքը կառուցվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Այսօրվա դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 20 տոկոսը»,-ասաց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։

Անցած որբաթ օրը Մարտունու նորակառույց ԲԿ շինհրապարակ են այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նմանատիպ նյութեր