211652_close_icon
views-count1349 դիտում article-date 13:42 05-04-2021

Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը, տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:

Դատարանը մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Ապրիլի 2-ին նշանակված դատական նիստին վարչապետի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ հայցի ապահովումը վերացնել։ Վարչապետի ներկայացուցիչը պնդել է, որ Գասպարյանի գործով հայցի ապահովման հիմքը բացակայում է։

Նմանատիպ նյութեր