211652_close_icon
views-count1570 դիտում article-date 17:20 04-04-2021

Դժվար ժամանակներում ենք ապրում, ծանր պայմաններով շրջապատված. Արամ Ա Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ պատարագ է մատուցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անթիլիասի Մայրավանքում Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մատուցել է Ս. և Անմահ Պատարագ: Այս մասին տեղեկացնում է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջը: 

Իր խոսքում վեհափառը նշել է, որ Քրիստոսի հարությանը հավատալը նշանակում է հույսով ապրել, հույսը դարձնել մեր կյանքի առանձն ու ճանապարհը։

«Քրիստոսի հարությանը հավատալ կնշանակի հարության խորհուրդը ապրել մեր կյանքում։ Քրիստոսի հարությանը հավատալ կնշանակի սպասել Քրիստոսի երկրորդ գալուստին»,– ասել է նա՝ ավելացնելով, որ Քրիստոսով ապրելը կնշանակի հույսով ապրել, հույսով հզորանալ։

Անդրադառնալով այսօրվա իրադրությանը Վեհափառ Հայրապետըն ասել է, որ «ապրում ենք դժվարին պայմաններում»։ «Ծանր պայմաններով ենք շրջապատված։ Մեր անհատական, ընտանեկան թե հավաքական կյանքին առջև ծառացած են հսկայական դժվարություններ»,– ասել է նա։

Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ այս իրադրություն մարդկությունը պետք է զերծ պահի իրեն պարտվողակականություն և հուսահատություն առաջացնող հոգեվիճակներից։

«Հավատքով շաղախված հույսն է մեր կյանքի ճամփան։ Ա՛յս է պատգամը Քրիստոսի հարության։ Ա՛յս է ճամփան քրիստոնյա մարդու»,– ասել է նա։

Սուրբ պատարագի ընթացքում ներկաներն ստացել են Սուրբ Հաղորդություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր