211652_close_icon
views-count1779 դիտում article-date 11:59 04-04-2021

Թող աշխարհում տիրի խաղաղություն. Նախագահ Սարգսյանը Հարության տոնի առթիվ շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին.

«Սուրբ Զատիկի խորին խորհուրդը թող մեզ մղի ավելի նվիրվածությամբ ու հավատով մեր հնարավորություններն ու ջանքերը մեկտեղելու՝ ի նպաստ Հայրենիքի վերելքի, ժողովրդի բարեկեցության, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և աշխարհասփյուռ հայության միասնության:

Թող աշխարհում տիրի խաղաղություն, իսկ համայն հայությանն ուղեկից լինեն միայն հաջողություններն ու հաղթանակները՝ համազգային նպատակների իրականացման ճանապարհին»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

Նմանատիպ նյութեր