211652_close_icon
views-count7412 դիտում article-date 23:58 03-04-2021

«Ո՞վ ես դու, ընդհանրապես, որ Կոմանդոսի անունը տաս. քեզ համար Շուշին դժբախտ ու դժգույն չէ՞ր». Վահե Բեգոյանը՝ Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 168.am

«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը քրիստոնեության մասին գիտի միայն այն, որ ինքն առաջինն է պետականորեն որպես կրոն հռչակել:

«Դրանից այն կողմ մենք չենք անցել, և առավել ևս 21-րդ դարի արժեհամակարգով տարված՝ մեր գիտակցությունը շատ հեռու է քրիստոնեական ընկալումներից, արժեքներից, առավել ևս՝ դրանցով ապրելուց: Լավագույն դեպքում, մշակույթով ենք քրիստոնյա, այն էլ կողքից  հազար ու մի ուրիշ բաներով խառնված, որոնք էլի քրիստոնեության հետ որևէ կապ չունեն: Քրիստոնեությունը շատ ավելի պարզ բաներ է ենթադրում, որոնք մեր կյանքում բացակայում են՝ սիրով ապրելը, մեկս մյուսի նկատմամբ սեր ունենալը: Քրիստոս ինքը սեր է, և հատկապես վերջին 3 տարիների ընթացքում այդ սեր-Քրիստոսը մեր միջից ընդհանրապես բացակայում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Վահե Բեգոյանն անդրադարձավ նաև օրերս ֆուտբոլային հաղթանակով պայմանավորված՝ ավտոմեքենաների ազդանշաններին՝ ընդգծելով՝ հաղթանակի ցանկությունը կա, բայց պետք է գիտակցել և սպորտային հաղթանակով չպարպել այդ էմոցիաները.

«Մենք մի 100 տարի հայրենասիրական երգեր երգելով՝ ավելի հեռացրինք Արևմտյան Հայաստանը երբևէ հետ բերելու հեռանկարը, որովհետև մեր այդ ամբողջ էմոցիաները, որ պետք է գնային գործնական աշխատանքի՝ մեր հողերը հետ բերելու, մենք պարպեցինք երգեր երգելով, և մարեց: Այդ նույն տենդենցը լինելու է Շուշիի նկատմամբ. Այսօր արդեն կա, 6 ամիս հետո ես տեսնում եմ՝ դե, ֆուտբոլում հաղթել ենք, այդպես հաղթանակած էմոցիաներով «սիգնալ» կտանք, կգնանք տուն, բայց որ այդ օր Եռաբլուրում հուղարկավորություն է լինում՝ պատերազմից 6 ամիս անց… պատերազմը չի անցել, մարտերը դադարել են, բայց պատերազմը չի ավարտվել, և ամեն օր մենք ունենք զոհերի նոր ցուցակներ, ունենք անհետ կորածներ, գերիներ, ամեն օր հուղարկավորություններ, հասկանո՞ւմ եք: Ոչ ոք չի ասում՝ այդ հաղթանակով չուրախանանք, ուրախանալու մասին չի խոսքը, դրա դրսևորման, ձևի մասին է խոսքը: Ինձ համար դա հասկանալի չէ: Եվ այդ մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ռ.Մ.) կոսմիկական մասշտաբների ցինիզմը՝ դա ընծայելու Կոմանդոսի հիշատակին: Ո՞վ ես դու ընդհանրապես, որ այդ մարդու անունը տաս: Այդ մարդը ո՞վ է, իր համար Շուշին դժբախտ ու դժգույն չէ՞ր, բա Կոմանդոսն այն մարդն է, որ այդ «դժբախտ և դժգույն» քաղաքը ազատագրել էր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր