211652_close_icon
views-count5889 դիտում article-date 23:54 03-04-2021

«Դատախազները պարզապես ճղճիմ փորձեր են կատարում հնարավորինս երկարաձգելու իրենց ապօրինությունները». Գագիկ Համբարձումյան. 168.am

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով 01.04.2021թ.-ին դիմել է Սահմանադրական դատարան:

Քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությամբ այսօր հանդես եկան նաև ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով ներկա դատախազներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը:

Դատախազների այս դիրքորոշման առնչությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանից:

«Ծանոթանալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գլխավոր դատախազության միջնորդությանը՝ հերթական անգամ ականատես ենք լինում գլխավոր դատախազի և տեղակալների պաշտոնները զբաղեցնող հանցագործ ոչնչությունների ապուշության ռեկորդներին: Նրանք պարզապես ճղճիմ փորձեր են կատարում հնարավորինս երկարաձգելու իրենց ապօրինությունները»,- ասաց Գագիկ Համբարձումյանը:

Ոստիկանության գեներալ-մայորի խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ եթե անգամ դիմեն ՍԴ, ու նրանց այդ միջնորդությունը բավարարվի, ինչը ակնհայտ է, որ չի լինելու, դա որևէ նշանակություն չի ունենալու այդ քրեական գործի համար, քանի որ մեղադրյալների վիճակը որևէ ձևով վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չունեն:

«Անգամ, եթե իրենց նշած հոդվածները հակասահմանադրական ճանաչվեն, և դատախազությանը հնարավորություն տան վերաորակումներ կատարել, դա կարող է կիրառելի լինել ՍԴ որոշումից հետո եղող դեպքերի համար»,- ասաց Գագիկ Համբարձումյանը:

Նմանատիպ նյութեր