211652_close_icon
views-count42771 դիտում article-date 23:22 02-04-2021

Աղվան Հովսեփյանը առանց շողոքորթների ու քծնողների ազատ կարողանում է շրջել Երևանում, երբեմն էլ այցելել մշակութային օջախներ. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ

 Երբ ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, նա սիրում էր կազմակերպել  մշակութային միջոցառումներ, այդ թվում՝  Նկարիչների միությունում:

  Ամեն անգամ նմանատիպ ցուցահանդեսներ նա այցելում էր շքախմբով: Նրա հետ եկած շատ այցելուներից  ոմանք անկեղծ էին, ոմանք էլ  քծնանքով էին առաջնորդվում:

 Արդեն իշխանությունից պատվավոր թոշակի անցած Ա. Հովսեփյանը  առանց ոչ մի շողոքորթների ու քծնողների ազատ շրջում է մայրաքաղաքում, երբեմն էլ իր թոռնիկի հետ:

 Այսօր Նկարիչների  միությունում տեղի ունեցած Մարինե Մանուկյանի գեղանկարների «Բեկում»  ցուցահանդեսի ժամանակ Ա. Հովսեփյանը  նույնպես այցելել էր ցուցասրահ՝  իր թոռնիկի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 2-ին Հայաստանի Նկարիչների միությունում տեղի ունեցավ Մարինե Մանուկյանի գեղանկարների «Բեկում»  ցուցահանդեսի բացումը:

Հեղինակը ստեղծագործել սկսել է տարիներ առաջ, սակայն նկարները հանրության դատին ցուցահանդեսի տեսքով առաջին անգամ է ներկայացնում:

Բազմաոճ ստեղծագործողի համարձակ ձեռագիրը, նկատվել և գնահատվել է ժամանակակից հայ և արտասահմանյան ճանաչված նկարիչների կողմից:

Գունային սահմանափակում և տիեզերական տարածություն չճանաչող կտավները ոչ միայն սեփական ասելիքով կիսվելու խորհուրդ, այլև խորհելու և տրամադրությունը փիլիսոփայության հուն տանելու բնավորություն ունեն:

Մարինեի նկարած արևները յուրաքանչյուր արվեստասերի մղում է դրանցից ունենալ սեփական ամենամութ անկյունում` որպես անսպառ էներգիայի, մոտիվացիայի և գեղագիտության աղբյուր: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր