211652_close_icon
views-count44941 դիտում article-date 14:02 02-04-2021

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Nissan-ն ու պաշտպանության նախարարության բժշկական УАЗ-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 09։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերւկում բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 36-ամյա Գարիկ Գ-ի վարած ՈՒԱԶ մակնիշի և 35-ամյա Նարինե Հ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Նարինե Հ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր