211652_close_icon
views-count36810 դիտում article-date 23:04 01-04-2021

Արմավիրի մարզում թալանել են Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տունը. հափշտակել են գումար ու ոսկյա զարդեր

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 31-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա Աշոտ Հովհաննիսյանից, ով հայտնել է, որ  Մաշտոցի փողոցի 3-րդ շենքի իր բնակարանի տան դուռը բաց է և այն ամբողջովին տակնուվրա է արված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ:

 Արդեն տեղում Ա. Հովհաննիսյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք ժամը 09:00-ից մինչև 13:00-ն ընկած ժաանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են տան դուռը, մտել ներս, տունն ամբողջովին տակնուվրա են արել, հյուրասենյակից  հափշտակել գումար, իսկ   ննջարանից՝  ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Հովհաննիսյանը աշխատում է Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինութան վարչության պետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր