211652_close_icon
views-count1566 դիտում article-date 20:30 01-04-2021

Պատերազմի պատճառով տեղահանված և Արցախի տարբեր բնակավայրերում հաստատված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների սննդի տեսքով օգնություն է տրամադրվել

 Պատերազմի պատճառով տեղահանված և Արցախի տարբեր բնակավայրերում հաստատված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների սննդի տեսքով օգնություն է տրամադրվել:

Բարեգործական ծրագիրը նախաձեռնել է ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախաձեռնությանը միացել են անհատ բարերարներ ու կազմակերպություններ:

ԱԻ պետական ծառայության պահեստում հավաքվածները Հադրութի շրջանի համայնքների ղեկավարներն են: Նախապես կազմվել են Արցախում հաշվառված համագյուղացի ընտանիքների ցուցակները, իսկ օգնությունը տրամադրվել է ըստ ընտանիքի կազմի:

Շնորհակալության խոսքերի հետ մեկտեղ, համայնքների ղեկավարները նաև իրենց երախտիքի խոսքն են հայտնել բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր այս դժվար օրերին բնակության վայրն ու սեփական ամեն ինչ կորցրած բնակիչների կողքին են:

Հադրութցիները նաև Արցախի փրկարարներին են շնորհակալ՝ ռազմագործողությունների ընթացքում և հետո՝ անձնուրաց ծառայության համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին. Պատերազմի պատճառով տեղահանված և Արցախի տարբեր բնակավայրերում...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Четверг, 1 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր