211652_close_icon
views-count5140 դիտում article-date 17:28 01-04-2021

Սարգիս Վարդանյանը, շատերին հայտնի դարձավ տարիներ առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում», «Քաղաքում» սերիալից.

Սարգիս Վարդանյանը, շատերին հայտնի դարձավ տարիներ առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում», «Քաղաքում» սերիալից, նա հանդես էր գալիս սերիալի ամենաբարի, բոլորին օգնության հասնող, գթասիրտ, ընկերներին միշտ հարգող, թույլերին պաշտպանող, ուժեղ անձնավորության Արտյոմի կերպարով։

Նա իրական կյանքում ևս այդպիսին է։ Նա սերիալներում դադարեցրեց նկարահանվել, քանի որ պրոֆեսիոնալ սպորտով է զբաղվում։

Նա դեռ փոքր ժամանակից շատ սիրել է սպորտը զբաղվել, բռնցքամարտով, քիքբոքսինգով, ապա ընդհանուր խառը մենամարտերով MMA,k1, դարձավ նաև ACB կարգի չեմպիոն, Թուրքիայի Անթալիա քաղաքում 2017 թվականի հուլիսի 19֊ին, եզակի, պատմական իրադարձություն էր, որ հայ մարզիկի փայլուն հաղթանակ տոնեց թշնամի պետության մրցակցին թուրք Քերիմ Քելեշին, հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան, Սարգիսը հատուկ այդ հանդիպման համար 15 կգ նիհարել էր։

Նա 72 կգ քաշային կարգում էր հանդես գալիս։ Սարգիսը 1989 թվականին է ծնվել, հունիսի 1֊ին Երևանում, նա զբաղվում է նաև մարզչական գործունեությամբ, ունի բազմաթիվ սաներ, ովքեր ևս մասնակցում են տարբեր առաջնությունների ու հաղթում։

Սարգիս Վարդանյանը մասնակցել է բազմաթիվ առաջնությունների, տոնել փայլուն հաղթանակներ, արժանացել բազմաթիվ պատվոգրերի, դիպլոմների, շնորհակալագրերի, գավաթների ։

Սարգիսը իմ լավ ընկերն է։

Նա Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, քիքբոքսինգի, ֆուլկոնտակտ կարատեի, թեքվանդոյի Հայաստանի և միջազգային բազմաթիվ մրցումների հաղթող։ Հանդես է եկել Վրաստանում, Կրասնոդարում, Մինվոդիում, Արմավիրում, Վլադիվիստոկում, ՀՀ֊ում կազմակերպված մրցումներին։

Սարգիսը ծառայել է բանակում, Կարմրաքարում, հետախուզական գումարտակում։

Նա և իր ընտրյալը Օվսաննան ամուսնացել են անցած տարի 2020 թվականի հունիսի 10֊ին. «Համաճարակի, սահմանափակումների պատճառով մեծ խնջույք չենք կազմակերպել, միայն ընտանեկան նեղ շրջապատով ենք նշել հարսանիքի արարողությունը, Աստծո օրհնությունը ստացանք Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, շատ մեծ հարսանիքի էինք պատրաստվում, բազմաթիվ հյուրերով, ափսոս այդպես ստացվեց» ֊ մեզ հետ զրույցում նշեց Սարգիսը։

Նմանատիպ նյութեր