211652_close_icon
views-count1282 դիտում article-date 15:51 01-04-2021

Պուտինը Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Գոհունակությամբ ընդգծվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է:

Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների կարգավորման ընթացքը, որը իրականացվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի  հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն:

Նշվում է, որ այդ համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությանը:

Նմանատիպ նյութեր