211652_close_icon
views-count11601 դիտում article-date 14:59 01-04-2021

Պաշտոնյաններն ու նրանց ընտանիքի անդամները պետության հաշվին կօգտվեն մարզասրահներից, լողավազաններից

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել, ըստ որի սոցփաթեթի շահառու պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակի կընդլայնվի։ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անմիջական անդամները հնարավորություն կունենան սոցփաթեթի միջոցով այցելել լողավազաններ, մարզասրահներ։

Նախագծի հեղինակը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։

Այսպիսով՝ առողջության պահպանման, մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու նպատակով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող սոցփաթեթով կավելացվեն ծառայություններ։

Համաձայն որոշման՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարը կմարի պետությունը՝ այդպիսով նպաստելով պետական առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը։

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ սոցփաթեթի ծառայություններում այդ ծառայությունների ներառումը կնպաստի մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսքի կրճատմանը։

Նշենք նաև, որ նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի ենթադրում։ «ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»,- ասված է նախագծում։

Նմանատիպ նյութեր