31620 դիտում
11:17 01-04-2021
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 40-ամյա վարորդը Chevrolet-ով բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել ձորակում. կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Վարդանյանը իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Վարդանյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 30-ամյա Տաթևիկ Վարդանյանը, 1-ամյա Մարկ Վարդանյանը, Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Գևորգ Շահբազյանը, 51-ամյա Սերիկ Շահբազյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Վարդանյանը և Լոռու մարզի բնակիչ՝ 58-ամյա Համազասպ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը։
Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+