Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին և մեր բոլոր ընկած եղբայրներին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ։
Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին եւ մեր բոլոր ընկած եղբայրներին»։
Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ այսօր ընդունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։ Անցկացրած 3 խաղից հետո Հայաստանի հավաքականը ունի 9 միավոր։