211652_close_icon
views-count1298 դիտում article-date 18:27 31-03-2021

«Բարսելոնայի» ֆինանսական վիճակը սպասվածից ավելի վատ է

«Բարսելոնայի» նոր ղեկավարությունն անցկացրել է ակումբի ֆինանսական վիճակի ներքին աուդիտ:
 
Դրա արդյունքներով պարզվել է, որ կատալոնացիների ֆինանսական վիճակն ավելի վատ է, քան սպասվում էր:
 
Այս մրցաշրջանի արդյունքներով ակումբի վնասները կարող են կազմել 350 մլն եվրո, իսկ շահույթ «Բարսելոնան» կարող է ստանալ 2022/23 մրցաշրջանից ոչ շուտ: Նման գնահատական տրվել է այն ենթադրությամբ, որ Լիոնել Մեսին կմնա թիմում, իսկ «Բարսան» ձեռք կբերի նոր թոփ-խաղացող:
 
Բոլոր դեպքերում, «Բարսայի» նոր գլխավոր տնօրեն Ֆերան Ռևերտերը վստահ է, որ ակումբը կկարողանա դուրս գալ տնտեսական ճգնաժամից՝ ֆուտբոլային աշխարհում պահպանելով մրցունակությունը:

Նմանատիպ նյութեր