211652_close_icon
views-count49331 դիտում article-date 17:28 31-03-2021

Խոշոր հրդեհ Եղվարդ քաղաքում. ոստիկանական համարանիշներով մարդատար ГАЗель-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Եղվարդ քաղաքի կենտրոնական փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել ոստիկանական համարանիշներով ГАЗель մակնիշի ավտոմեքենայում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Հրշեջները ոստիկանության ծառայողների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

 Թե ինչն է եղել  ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ ավտոմեքենան եղել է կայանված վիճակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր