211652_close_icon
views-count37965 դիտում article-date 16:10 31-03-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Շանգրի Լա» խաղատան դիմաց բախվել են Mercedes-ն ու КамАЗ-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Աշոտ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Բարսեղյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Աբովյանի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր