1786 դիտում
16:34 31-03-2021
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիում սեպտեմբերին պեղումներ են նախատեսվում
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիում սեպտեմբերին պեղումներ կիրականացվեն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ծրագրված պեղումներին նախատեսված է, որ հայկական արշավախումբը համագործակցի լեհ մասնագետների հետ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հնավայրի հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասաց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ լեհական կողմի մասնագետները մայիսին կայցելեն Հայաստան, կնախապատրաստվեն պեղումներին: «Եթե համավարակով պայմանավորված իրավիճակը բարդանա, և մեր գործընկերները չկարողանան գալ, միայն Հայաստանի մասնագետների հետ սկսելու ենք աշխատանքը»,-շեշտեց նա:
Փիլիպոսյանի խոսքով՝ 2020-ի պեղումներին հետաքրքիր նյութեր են հավաքել: «Միջին բրոնզեդարյան ժամանակների թաղում ենք պեղել: 2021-ին կփորձենք վերականգնել այն ու շարունակել աշխատանքը: Դամբարանի հետքեր կան, և անպայման պետք է ուսումնասիրենք այդ հուշարձանը: Շատ կցանկանայի, որ մեր լեհ գործընկերները կարողանային գալ, որովհետև համատեղ աշխատանքի դեպքում նրանք մեզ աջակցում են հատկապես C 14-ի (Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի (փայտ, փայտածուխ, ոսկոր) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը- հեղ.) վերլուծությունն անելիս, ինչը Հայաստանում իրականացնելը բարդ է, քանի որ գումարի խնդիր կա»,-շեշտեց Փիլիպոսյանը:
Պրոֆեսորը տեղեկացրեց, որ պեղումների արդյունքում հետաքրքիր բրոնզե ֆալերներ (Phalera) են գտել՝ որպես ձիու հանդերձանքի մասեր: «25-30 սմ տրամագծով բրոնզե կլոր նախշազարդ թիթեղներ են, որոնք քիչ են հանդիպում Հայաստանի հնագիտական հուշարձաններում: Գտածոները լաբորատորիաներում վերականգնման փուլ են անցնում և առաջիկայում տեղ կգտնեն թանգարանում»,-ասաց արշավախմբի համաղեկավարը:
Անդրադառնալով «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այս տարվա այցելություններին՝ Փիլիպոսյանը փաստեց, որ միայն մարտին այնքան այցելություն է եղել, որքան ամբողջ 2020-ի ընթացքում: Հիմնականում Ռուսաստանից եկած զբոսաշրջիկներ են եղել:
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն Երևանից 35 կմ հարավ-արևմուտք է՝ Տարոնիկ գյուղից ոչ հեռու՝ Մեծամոր գետի ափին:
1965 թվականից մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968 թվականին: Ներկայումս գործում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավելի առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում հատուկ զետեղարանն է, որտեղ ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Նմանատիպ նյութեր
817 դիտում
14:39 13-09-2023
Մեծամոր հնավայրում պեղումներ են, արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը
2178 դիտում
17:47 18-09-2016
Ինքնագլուխ պեղումներ, գանձագողություն և անխուսափելի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8759 դիտում
22:33 31-03-2017
Շուշիի պարսկական «Վերին մզկիթ»-ում իրականացվում են հնագիտական պեղումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1024 դիտում
21:49 18-11-2024
Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին
820 դիտում
21:37 18-11-2024
Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ