211652_close_icon
views-count14315 դիտում article-date 12:55 31-03-2021

Հայտնաբերվել են սրբապիղծները, ովքեր Երևանի սիրված վայրերից մեկից՝ Նանսենի անվան զբոսայգու տարածքից կոտրելու միջոցով գողացել էին «Լրագրողի արձանի» որոշ դետալներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեակամ հետախուզության բաժնի, ոստիկանության նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Էրեբունի վարչական շրջանից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 45-ամյա Ալբերտ Վիրաբյանին և Վանաձորի բնակիչ՝ 43-ամյա  Ավետիք Ավետիսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են մարտի 25-ին Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի հարևանությամբ գործող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից «Լրագրողի բրոնզաձույլ արձանի» որոշ դետալներ կոտրելու և գողանալու մեջ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում նշված անձինք ձերբակալվել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք վնասել են Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը:

Դեպքի վերաբերյալ մարտի 25-ին հաղորդում էր ստացվել, ոստիկանության բաժնում նյութեր էին նախապատրաստվում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր