211652_close_icon
views-count2640 դիտում article-date 23:26 30-03-2021

Հայտարարվել է Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը

Հայտարարվել է Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը»,- նշել է նա:

Փոխվարչապետ Ավինյանի տեղեկացմամբ՝ մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ:

Մրցույթի պատվիրատուն է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, որի կայքում էլ ներկայացված են մրցույթի պայմանները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

❗ Արդեն հայտարարել ենք Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Հայտի գրանցման...

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Вторник, 30 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր