211652_close_icon
views-count1763 դիտում article-date 21:30 30-03-2021

Դպրոցականները ծանոթացել են հրշեջ-փրկարարների առօրյային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի թիվ 131 դպրոցի 8-րդ դասարանցիներն այցելել են Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, այնուհետև ծանոթացել Բժշկական ապահովման վարչության, ինչպես նաև թիվ 13 Հատուկ հրշեջ ջոկատում իրականացվող ծառայությանը:

Իսկ թիվ 136 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին հյուրընկալել են Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում:

Երևանի տարբեր դպրոցների տնօրեններ պարբերաբար նամակ-խնդրանքով են դիմում Արտակարգ իրավիճակների նախարարին, որպեսզի աշակերտները հնարավորություն ստանան ծանոթանալ փրկարարների առօրյային:

ԱԻՆ-ի և ուսումնական հաստատությունների միջև ձևավորված սերտ կապն ուղղված է իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, նպաստում է նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր