211652_close_icon
views-count16815 դիտում article-date 19:08 30-03-2021

Վանդալիզմ Երևանում. քոքից կտրել են 15-ից ավելի ծաղկած հսկայական ծիրանենիներ. Ու՞ր մնաց Երևանի «մեծն» քաղաքապետի խոստումը, թե՝ «Երևանը դարձնելու ենք կանաչ օազիս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Մինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու վարչական շրջանների ղեկավարները ամպագոռգո հայտարարում են, թե  կենացմահու պայքար են տանելու մայրաքաղաքում ծառահատումների դեմ,  Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշատի խճուղում, անհայտ անձը կամ անձինք 15-ից ավել ծաղկած ծիրանենիների համատարած սպանդ են իրականացրել: 

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնության նկատմամբ հերթական վանդալիզմ իրականացնողները քոքից կտրել են  30, 20, 10, 5 տարեկան  ծաղկած ծիրանենիներ և թթենիներ:

 Թե ով է այս անմարդկային արարքի  հեղինակը, երևի դրա պատասխանը միայն Երևանի քաղաքապետարանն ունի:

 Մի քաղաքացի, երբ նկատեց, որ այդ ամենը տեսանկարահանում ենք, ասում էր. «2 օր առաջ  մեկը եկել, ասում է՝ էս տարածքն իմն է, պիտի սաղ ծառերը կտրեմ, տեղը օբյեկտ քցեմ: Զանգահարեցինք Երևանի քաղաքապետարան՝  ոչ մի դրական արդյունք: Մեր աղմուկից հետո ծառասպանները իրենց սև գործը կիսատ թողեցին ու հեռացան, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ հետ չեն վերադառնա, որպեսզի ավարտին հասցնեն իրենց սև գործը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր