211652_close_icon
views-count47765 դիտում article-date 17:19 30-03-2021

Մահացել է ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն Նազար Ալբարյանը

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերին (1968) մասնակցած առաջին հայ ազատ ոճային ըմբիշ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի՝ ազատ ոճի հիմնադիրներից մեկը՝ Նազար Ալբարյանը: Այդ մասին տեղեկացնում է  ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Նազար Ալբարյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 31-ին, հայրենի Փարպի գյուղի (Արագածոտնի մարզ) գյուղապետարանում ժամը 17:00-20:00-ն:

Հուղարկավորությունը նույն վայրից, հաջորդ օրը:

Ալբարյան Նազար Սարգսի

1946թ. ապրել է Փարպի գյուղում (Արագածոտնի մարզ), 1971թ-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Հայաստանցի անվանի ըմբիշ, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն (1967թ.), ԽՍՀՄ երիտասարդության առաջնության կրկնակի հաղթող (1961-1962թթ.), Օլիմպիական խաղերի IV մրցանակակիր (1968թ.), ԽՍՀՄ սպորտի վարպետ (1961թ.), Միջազգային կարգի սպորտի վարպետ (1967թ.):

Նմանատիպ նյութեր