211652_close_icon
views-count2123 դիտում article-date 19:06 29-03-2021

Հայաստանի հավաքականի անպարտելի հանդիպումների շարքը հասավ 7-ի

ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթելով Իսլանդիային, իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 7-ի:
 
Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ մեր հավաքականը չի պարտվում 2020 թվականի սեպտեմբերից՝ 5 հաղթանակ և 2 ոչ-ոքի:
 
Այս ժամանակահատվածում մեր ազգային թիմը չի պարտվել Էստոնիային (2:0, 1:1), Վրաստանին (2:2, 2:1), Հյուս. Մակեդոնիային (1:0) և Լիխտենշտեյնին (1:0):
 
Հիշեցնենք, որ 2020թ. աշնանը Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում գրավեց 1-ին տեղը և B դիվիզիոն բարձրացավ:
 
Նշենք նաև, որ վերջին չորս խաղում հայ ֆուտբոլիստները հաղթանակ են տարել առանց իրենց առաջատարի և ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր