1628 դիտում
15:08 29-03-2021
Հաստատվել է ուսուցչի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների երաշխավորման կարգը
Պետությունը զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի:
Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների կողմից:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2021 թվականի մարտի 5-ի 24-Ն հրամանով հաստատվել է ուսուցչի ատեստավորման համար վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման նոր կարգը, որն արդեն ուժի մեջ է մտել:
Համաձայն կարգի` վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու գործունեությունը երաշխավորվում է 3 տարով, եթե կազմակերպությունը համապատասխանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սահմանած չափանիշներին:
Ովքեր կարող են դիմել երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար
Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող ՀՀ պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները (հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ), կրթության ոլորտում վերապատրաստումների փորձ ունեցող, համապատասխան մասնագետներով համալրված հիմնադրամները, ընկերությունները, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները:
Երաշխավորման չափանիշներ
Ցանկում ընդգրկվելու համար դիմող կազմակերպությունների համար սահմանվում են հետևյալ պահանջները.
սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) տեսական և գործնական պարապմունքների կազմակերպման համար,
վերապատրաստումը հեռավար կամ համակցված (միաժամանակ առկա և հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու տեխնիկական ու ծրագրային ապահովում` վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ, ուսումնանյութական բազա, կահավորանք,
վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն` մասնագիտական (առարկայական) կրթություն և վերջին 5 տարում՝ առնվազն 2 տարվա ընթացքում` ղեկավար կամ մանկավարժական կադրերի վերապատրաստումների փորձ: Մասնագետները պետք է տիրապետեն ուսուցչի առանցքային կարողունակությունների, մանկավարժության մեջ տեխնոլոգիաների կիրառության, ներառականության ապահովման հմտություններին, ինչպես նաև գիտելիքներ ունենան հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական բովանդակային տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:
Երաշխավորվող կազմակերպությունը պետք է ապահովի.
ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը,
վերապատրաստումների գործընթացի կազմակերպչական աշխատանքների պլանավորում և դասընթացի արդյունքների գնահատում,
ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ` կատարած աշխատանքների վերաբերյալ:
Մրցույթ` գնահատում և ընտրություն
Երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարվում է մրցույթ, որի հայտարարությունը հրապարակվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և զանգվածային լրատվության միջոցներում:
Վերապատրաստում իրականացնելու ցանկություն ունցող կազմակերպությունները հայտարարված ժամկետներում ներկայացնում են հայտ` ըստ սահմանված ձևի:
Կազմակերպության համապատասխանությունն ուսուցիչ վերապատրաստող կազմակերպության համար սահմանված չափանիշներին որոշում է ԿԳՄՍ նախարարությունը: Այդ նպատակով մինչև մրցույթ հայտարարելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով, որը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում և գնահատում է ներկայացված փաստաթղթերը: Հայտերի գնահատումն իրականացվում է հարյուր միավորային համակարգով:
Հայտը կարող է մերժվել կամ ընդգրկվել երաշխավորված կազմակերպությունների ցանկում` 3 տարի ժամկետով: Ցանկում ընդգրկվում են առնվազն 80 միավոր հավաքած կազմակերպությունները:
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վերապատրաստման մասնակցած ուսուցիչների կողմից կատարվում է ցանկում ընդգրկված կազմակերպությունների գնահատում: Եթե ուսուցիչների գնահատման արդյունքում վերապատրաստողը ստանում է 10-ից պակաս միավոր, ապա նախարարությունը քննարկում է նրա՝ որպես վերապատրաստող կազմակերպություն, հետագա գործունեության նպատակահարմարությունը:
Բացի դրանից` կազմակերպության գործունեության արդյունավետությունը գնահատվում է իր կողմից ներկայացվող ամենամյա հաշվետվության հիման վրա, որոնց քննարկման արդյունքում ԿԳՄՍՆ հանձնաժողովը որոշում է կայացնում կազմակերպությանը երաշխավորվածների ցանկում թողնելու կամ հանելու վերաբերյալ:
Միաժամանակ դասընթացների բովանդակությունը գնահատելու հիմք են համարվում յուրաքանչյուր տարի՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) կողմից ներկայացված հաշվետվությունները:

Նմանատիպ նյութեր
1433 դիտում
15:33 14-09-2016
Հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը
1830 դիտում
10:51 05-03-2014
Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
Այս բաժնից
838 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին