211652_close_icon
views-count2312 դիտում article-date 13:49 29-03-2021

Իջևանում կասեցվել է «Բուլանժե» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բուլանժե» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն սննդամթերքի պահպանման հատվածից, կազմակերպության աշխատակիցների համար չկա հանդերձարան:

Նաև՝ արտադրվող սննդամթերքի տեխնոլոգիական հրահանգները չեն համապատասխանել ՀՀ կառավարության կողմից հաստատված պահանջներին, իսկ առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ։

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր