211652_close_icon
views-count57730 դիտում article-date 21:05 28-03-2021

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մենեջերը կասկածվում է բնակելի շենքի վերելակի մոտ երիտասարդ աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին ոստիկանության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի շենքերից մեկում փորձել են մի աղջկա բռնաբարել:
 
 Գ. Շամշյանի տեղեկություններով, Աբովյանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, նշված շենքի 6-րդ հարկում՝ վերելակից դուրս գալու պահին անհայտ անձը հարձակվել է շենքում բնակվող երիտասարդ աղջկա վրա, ձեռքով սեղմելով նրան, իր ոտքի միջնամասի հատվածից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են այդ արարքը կատարած կասկածյալին, ով իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանություն:
 
Նա Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Տ.Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում աշխատում է որպես մենեջեր:
 
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր