211652_close_icon
views-count1357 դիտում article-date 17:45 28-03-2021

Վազգեն Մանուկյան. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կերավ մեր անցյալը, այլև ուտում է մեր ապագան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Հայաստանը, մինչև պատմության մի էջը չփակվի, մյուսը չի կարողանա բացել։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, հայտնում է News.am-ը:

«Ցանկացած պետությունում նման խայտառակ պատերազմից հետո մարդ սուս ու փուս կգնար, կամ իր կուսակցությունը կպարտադրեր կամ Ազգային ժողովը։ Մեր երկրում այդպես չէ։ Հերիք չի չեն գնացել, Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամության ծրագրեր են առաջարկում։ Ժամանակներ կային, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս, որ այդ ժամանակներն անցան։ Հիմա մենք գտնվում ենք այս խայտառակի էջի մեջ և չենք կարողանում այն շրջել։ Իսկ հաջորդ էջում մեզ սպասվում են բազմաթիվ բարդություններ և հսկայական հնարավորություններ։ Այս էջը զոռով պահելու արդյունքում մենք չենք կարողանում ստանալ այն առավելությունները, որոնք կկարողանայինք ստանալ, եթե էջը թերթենք։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կերավ մեր անցյալը, այլև ուտում է մեր ապագան»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Վագեն Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ուժ կիրառելու շնորհիվ է կարողանում մնալ իշխանության։

«Ուժին պետք  է հակադրել ուժ։ Մենք ոչ թե պետք է հավաքվենք և կիսվենք մտքերով, այլ ստեղծենք ուժ։ Այդ ուժը մեր ժողովուրդն է։  Եվ մի օր կբարձրանանք ամբողջ ժողովրդով և երկու օրում կոչնչացնենք ամեն ինչ։ Այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ օրվան»,- ավելացրեց Մանուկյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր