211652_close_icon
views-count2012 դիտում article-date 17:14 28-03-2021

21-րդ դարում ինչո՞ւ մենք ունենք չասֆալտապատված փողոցներ, դա հուշում է, որ երևի ինչ-որ բան սխալ ենք արել. Նիկոլ Փաշինյանը՝ արագածցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

tert.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմի ներկայացուցիչների հետ այցելել է Արմավիրի մարզի Արագած համայնք, որտեղ բնակիչների հետ խոսել է գյուղատնտեսական ու տնտեսական իրավիճակի մասին:

Խոսելով գյուղի ճանապարհի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «21-րդ դարում ինչո՞ւ մենք պետք է ունենանք փողոցներ, որոնք ասֆալտապատված կամ սալիկապատված չեն, սա մեզ ազդակ պետք է լինի, որ մենք երևի ինչ-որ բան այնուամենայնիվ սխալ ենք արել և մենք առաջինը պետք է մեր սխալներն ուղղենք»,-ասաց Փաշինյանը:

Նա խոսեց նաև հետպատերազմյան իրավիճակի մասին՝ նշելով, որ կարևոր ձեռքբերում է նկատել, համաձայն որի՝ նոյեմբերի 9-ից հետո քաղաքական տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ՀՀ-ում ոչ մի կրակոց չի հնչել, և դա քաղաքացու շնորհիվ է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր