«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Անվտանգության անկախ խորհուրդ»
Պարոնա՛յք սպաներ, գեներալներ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Անվտանգության անկախ խորհուրդ», որի շրջանակներում մարտի 29-ին՝ ժամը 17։00-ին, «Դվին» հյուրանոցային համալիրում կանցկացվի անդրանիկ հավաք-քննարկումը՝ նվիրված Հայաստանի անվտանգային արդի հիմնախնդիրների լուծմանը։
Այս մասին Facebook-ի իր էջուիմ գրել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը։
Նա, մասնավորապես, նշել է․ «Ազգային բանակի կայացմանը մասնակից բանիմաց, հարուստ փորձառությամբ, պետականամետ ու նվիրյալ սպաներին, իրավապահ համակարգի ու ռազմական գործի գիտակներին հրավիրում ենք կառուցողական քննարկման՝ առկա մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու նպատակով։
«Երրորդ ուժ» նախաձեռնության հավաք-հանդիպմանը ձեր մասնակցության մասին կարող եք տեղեկացնել մինչև մարտի 29-ը` ժամը 15:00-ը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պարոնա՛յք սպաներ, գեներալներ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորում է «Անվտանգության անկախ խորհուրդ»,...
Опубликовано Artak Tovmasyan Суббота, 27 марта 2021 г.