211652_close_icon
views-count1421 դիտում article-date 14:16 28-03-2021

ԱՀ ԱԺ նախագահը ԱՀ կառավարության շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերար Ասքանազ Վարդապետյանին

Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը  մարտի 27-ին Երևանում ՝ ԱՀ ներկայացուցչությունում, ԱՀ կառավարության շնորհակալագիր է  հանձնել  ջավախքաբնակ բարերար Ասքանազ Տաճատի  Վարդապետյանին՝  2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ  դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում կատարած անձնվեր աշխատանքների համար:

 Արթուր Թովմասյանը, առհասարակ, բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի կյանքում, երախտագիտությամբ ընդգծել Վարդապետյանների՝ արցախյան պատերազմների ընթացքում Արցախին ցուցաբերած նյութական և բարոյական մեծ օժանդակությունը, կարևորել ջավախքահայությանը մատուցած նրանց գերդաստանի ծառայությունները:

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, շնորհավորելով Ասքանազ Վարդապետյանին, նրանց ընտանիքին է հանձնել խորհրդանշական նվերներ:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ ԱԺ նախագահի խորհրդական Արպատ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ասքանազ Վարդապետյանի հայրը ՝ Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր