1677 դիտում
13:46 28-03-2021
Ձեռքի հետ էլ կարդացեք հայ֊թուրքական հարաբերությունների արխիվները. սեփական անհեռատես ու տգետ քաղաքականութունից շատ բան կսովորեք. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.
Հայ֊թուրքական հարաբերություններում առկա մի քանի ճշմարտություն֊կանոններ
Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել հայ֊թուրքական դիվանագիտական հարաբերութկուններն՝ առանց նախապայմանների։
Նախապայմաններ միշտ դրել է Թուրքիան։
Հայաստանը երբեք դեմ չի եղել հայ֊թուրքական տնտեսական հարաբերություններին։
Դեմ է եղել Թուրքիան, սահմանն արդեն 28 տարի փակել է Թուրքիան, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մասով վերապահում կատարել է Թուրքիան։
Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածաշրջանային համագործակցությանը։
Դեմ է եղել Թուրքիան՝ խախտելով դեպի ծով ելք չունեցող պետության՝ միջազգային իրավունքով երաշխավորված, հարևան պետության տարածքով տարանցիկ հնարավորություն ունենալու իրավունքը։
Թուրքիայի նկատմամբ Հայաստանը երբեք որևէ իրավունքի խախտում թույլ չի տվել։
Միջազգային իրավունքը կրկնակի խախտել է Թուրքիան՝ չճանաչելով իր իսկ կողմից կազմակերպված հայերի ցեղասպանությունը։
Թուրքիայի նկատմամբ Հայաստանը երբեք ռազմական գործողություններ չի իրականացրել։
Ագրեսիա և միջազգային այլ հանցագործություններ Թուրքիան է կատարել Հայաստանի և հայերի դեմ՝ ակնհայտ սպառնալով ուժի կիրառմամբ և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջան ուղարկելով կազմակերպված զինված ուժեր, վարձկաններ, ահաբեկիչներ և ռազմական տեխնիկա, ինչպես նաև գործնականում թուրքական դրոշների ներքո կատարելով պատերազմական հանցագործություններ։
Այսպես կարող ենք երկար շարունակել...
Ինքներս ենք որոշում՝ որ պետությունից սպասենք թշնամական գործողություններ, որի նկատմամբ փոխենք ինչ֊որ վերաբերմունք, բայց դա անելուց առաջ մի քիչ մտածենք, թե մեզ որ պետությունն ինչպես է վերաբերում ...
Հ.Գ. Ձեռքի հետ էլ կարդացեք 1918֊1920թթ. հայ֊թուրքական հարաբերությունների արխիվները։ Սեփական անհեռատես ու տգետ քաղաքականութունից շատ բան կսովորեք։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Նմանատիպ նյութեր
1878 դիտում
15:24 16-04-2015
Թուրքիայի արխիվները «մաքրված» չեն. կան Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթեր. գերմանացի լրագրող
Այս բաժնից
397 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
454 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը