211652_close_icon
views-count6456 դիտում article-date 10:16 28-03-2021

«Նիկոլը կերավ սաղի գլուխը, երկիրը ծախեց, էլ ի՞նչ է մնում ծախի, թող գնա»․ Փաշինյանի՝ Արագած այցը չեղարկվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ.168.am

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական մարզային այցելությունը պետք է կատարեր, այս անգամ Արմավիրի մարզի մի քանի գյուղերում պետք է հանդիպեր գյուղացիների հետ։

168.am-ին երեկ հայտնի էր դարձել, որ Փաշինյանի առաջին կանգառն Արմավիրի մարզի Արագած գյուղն է, ուստի այսօր վաղ առավոտյան մենք էլ ուղևորվեցինք Արագած գյուղ։

Գյուղացիները մեզ հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը՝ իրենց նախապես տեղեկացրել էին Փաշինյանի այցի մասին, ավելին՝ ասացին, որ այսօր վաղ առավոտյան մի քանի ոստիկանական մեքենաներ են եղել գյուղում։

Ավելի ուշ գյուղացիներին փոխանցել էին, որ վատ եղանակով պայմանավորված՝ Փաշինյանի այցը չեղարկվել է կամ հետաձգվել։

168.am-ը շրջել է Արագածի փողոցներով, գյուղացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ խնդիրներ կան գյուղում, ինչպես նաև զրուցել քաղաքականության, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Գրեթե բոլորը նշում էին, որ հիասթափված են այս իշխանություններից, իրենց սպասումները չեն արդարացվել․

Մանրամասներն՝  այստեղ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր