211652_close_icon
views-count3756 դիտում article-date 23:32 27-03-2021

Նաիրա Զոհրաբյան. Հուսանք, որ ոստիկանությունը տրյուկներ չի անի և հրեշավոր այս կերպարը կազատազրկվի

«Այս սադիստը պիտի կալանավորվի:

Շանը դաժանաբար մեքենայից քարշ տված եւ խոշտանգած այս սադիստը բերման է ենթարկվել Հրազդանի ոստիկանության բաժին և այժմ սրա դեմ նախապատրաստվում են նյութեր», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հուսանք, որ ոստիկանությունը տրյուկներ չի անի եւ հրեշավոր այս կերպարը կազատազրկվի։

Ի դեպ, ոստիկանությունում սադիստը ասել է, որ շունն իր ընտանիքին վախեցրել է և դրա համար ինքը որոշել է քարերով սատկացնել շանը։
Սրան ճանաչողները պատմել են, որ սա պարբերաբար թունավորել է շներին եւ կատուներին։

Մի անգամ էլ ասեմ՝ սրա նմանները պոտենցիալ մարդասպաններ են»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր