211652_close_icon
views-count6429 դիտում article-date 19:52 27-03-2021

Արամ Վարդևանյան. Քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու

Հայաստանում քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով այլևս երբեք չի լինելու, այն այլևս գոյություն չունի քրեական օրենսգրքում, իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը` անդրադառնալով ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածն անվավեր եւ հակասահմանադրական ճանաչելուն:

«Կարճ պարզաբանում․

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը ՀԱՏՈՒԿ առանձին կարգավորում ունի քրեական օրենսգրքի դրույթը ՍԴ որոշման ԵԶՐԱՓԱԿԻՉ մասում՝ հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Հենց սահմանադրական օրենքի ուժով առանց ԱՄԲՈՂՋ որոշումը նայելու արձանագրվում է, որ 300․1-րդ հոդվածը իրավական ուժը կորցրել է ընդունման պահից՝ այսինքն 2009 թվականից։

Կարծում եմ տեխնիկական խնդիրներ չեն եղել Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշման եզրափակիչ մասի հրապարակումը արձանագրելուց։ Հետևաբար քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու, այն այլևս գոյություն չունի քրեական օրենսգրքում, իսկ առկա քրեական գործով քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ՝ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ։

Հետևաբար Դատախազությանը պարզապես առաջարկում եմ կարդալ նշյալ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը և վերջ։ Իսկ բոլոր մնացյալ ֆրուստրացիոն հոգեվիճակում գտնվողներին առաջարկում եմ հիշել 8-0 գեղեցիկ թիվը, որն արտահայտում է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄ ՁԱՅՆԵՐԸ և 0 ԴԵՄԸ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր