211652_close_icon
views-count76081 դիտում article-date 10:04 27-03-2021

«Կասկադյորական» ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է բենզալցակայանի մոտ կայանված «07»-ին, վերջինս կողաշրջվել է. BMW-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արշակունյաց 23 հասցեի դիմաց BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված հատվածում գտնվող բենզալցակայանի մոտ կայանված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է՝ վնասելով բենզալցակայանի գույքի մեծ մասը, այդ թվում՝ արտաքին լուսավորման լույսերը, լիցքավորման սարքը, իսկ BMW-ն բախման վայրից մոտ 80 մետր առաջ է ընթացել։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից ժամանել է ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ռազմիկ Սարգսյանը, տեսուչներ Ալիկ Գալստյանն ու Վարդան Միրզոյանը։

Փաստի առթիվ Ա. Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, «07»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ, իսկ BMW-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման բաժնի աշխատակիցները, ովքեր տարածքը մաքրեցին վթարի հետևանքով թափված վնասված դետալներից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի     

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր